Շինարարությունն, ինչպես յուրաքանչյուր այլ ոլորտ, ունի իր հստակ տենդեցները, ժամանակին համապատասխան աշխատելաոճն ու նույնիսկ նորաձևությունը։ FastConstruct ընկերության առաքելությունն է Հայաստանում ներդնել շինարարության նոր մշակույթ, որը հիմնված կլինի բոլորովին նոր տեսակի կամ դեռ քիչ տարածում ունեցող շինանյութի կիրառման, նոր տեխնոլոգիաների ներդրման ու էկո շինանյութի կիրառման վրա։
FastConstruct ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականին և իր գործունեությունը սկսել է սալահատակների արտադրման փոքրիկ արտադրամասից։ Արդեն 2021 թվականից ընկերությունն ընդլայնել է իր գործունեությունն ու սկսել նոր տեխնոլոգիաներով հագեցած շինանյութ արտադրել։
Իր գործունեությունն ընկերությունը սկսել է որպես սալահատակների արտադրման փոքրիկ արտադրամաս։
Այս տարի ստացանք առաջին խոշոր պատվերն ու արտադրությունը ընդլայնվեց։ Նույն տարում ավելացավ նաև արտադրության ու մատուցվող ծառայությունների տեսականին։
2022-ին սկսեցինք Հայաստանի շինարարական ոլորտում նորարարություն մտցնել։ Ավանդական շինանյութին զուգահեռ սկսեցին արտադրել ու սպառողին առաջարկել նոր տեսակի՝ էկո շինանյութ։ Շուկայում հայտնվեցին այնպիսի ապրանքատեսակներ, ինչպիսիք են մարմարե պաստառները, երեսպատված փրփրաբլոկերը, լեգո աղյուսները ու այս ցուցակը կարելի է շարունակել։
Այս տարի սկսել ենք քարե ներկի արտադրությունը, որը բոլորովին նոր խոսք է երեսպատման ոլորտում։ Նաև սկսել ենք բետոնե դեկորատիվ իրերի արտադրություն (ծաղկամաններ, դեկորներ, ինտերիերի ու էքստերիերի ատրիբուտներ)։
Բնական շինանյութի պաշարները սպառման եզրին են, իսկ արհեստական հումքից պատրաստված շինանյութը չի սպառում բնության պաշարները։ Դրան էլ գումարած արհեստական հումքից պատրաստված շինանյութն իր որակներով չի զիջում, հաճախ նաև գերազանցում է բնական շինանյութին։
Մենք առաջարկում ենք շինարարական նոր կոնստրուկցիաներ, որոնք ավելի ամուր են, դիմացկուն, էսթետիկ, նաև խնայում են ձեր ժամամանկն ու միջոցները։
Մեր հաճախորդներին առաջարկում ենք արտասահմանյան առաջատար տեխնոլոգիաներով, բայց հայկական հումքով ու Հայաստանում պատրաստված արտադրանք, որ անհամեմատ ավելի որակյալ ու էժան է շուկայում առկա այլընտրանքներից։